Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բժշկական կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մի կին, կան տուժածներ, հաղորդում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ալիսո Վյեխո քաղաքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի ալիքը կոտրել է շինության ապակիները: Մասնագետները պայթուցիկի կամ գազի արտահոսքի հետքեր չեն հայտնաբերել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվածը կարող է դիտարկվել և՛ որպես նախապես ծրագրված պայթյուն, և՛ որպես դժբախտ պատահար:
Հայտնի է, որ պայթյունից հետո արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները տարհանել են կենտրոնի մոտակայքում գտնվող տների բնակիչներին:










