Միջերկրական ծովում հսկողություն կիրականացնեն «Կալիբր» թևավոր հրթիռներով նավերը

17:46 • 16.05.18

Միջերկրական ծովում մշտական հսկողություն կիրականացնեն «Կալիբր» թևավոր հրթիռներով նավերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ռազմական խորհրդակցության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա բացատրել է այդ քայլը «Սիրիայում միջազգային ահաբեկիչների կողմից պահպանվող վտանգով»:

Պուտինը նաև ընդգծել է Սիրիայում ռազմածովային նավատորմի համաձայնեցված գործողությունները, որոնց շնորհիվ ահաբեկիչներին լուրջ վնաս է հասցվել, ինչպես նաև ոչնչացվել են նրանց ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ: