Հավայան կղզիներում հրաբխի ժայթքման հետևանքով սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ

13:28 • 16.05.18

ԱՄՆ Հավայի նահանգում Կիլաուեա հրաբխի ժայթքման ուժեղացման հետևանքով սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
 
Նշվում է, որ հրաբխային մոխրի սյուների բարձրությունը հասել է մոտ 4 կմ-ի, բացի այդ՝ ավելանում է նաև մոխրի արտանետման ինտենսիվությունն ու նոր հրաբխային ճաքերի առաջացումը։

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ հրաբխի ժայթքումը կարող է է՛լ ավելի պայթյունավտանգ դառնալ։ 


Հիշեցնենք, որ ավելի վաղ Հավայի նահանգի իշխանությունները հրահանգել էին կազմակերպել Լանիպունա բնակավայրի բնակչության շտապ տարհանումը։


Դեռ մեկ շաբաթ առաջ հրաբխի ժայթքման հետևանքով արտահոսած լավան զբաղեցնում էր 0,347 ք/կմ տարածք և ոչնչացրել էր 35 տուն ու շինություն։


Նահանգապետ Դևիդ Իգեն տարածքը հայտարարել է բնական աղետի գոտի, ինչպես նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կղզուն հատուկ օգնության տրամադրման խնդրանքով։