Մեծ Բրիտանիայում կրկեսի դերասանն ընկել է 10 մետր բարձրությունից և ողջ մնացել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում կրկեսի դերասանը ելույթի ժամանակ ընկել է 10 մետր բարձրությունից և ողջ մնացել: Միջադեպին անդրադարձել է the Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հնարք անելու ժամանակ Հոուի ծածկանունով դերասանը սխալվել է, դուրս թռել օղակից և մեջքի վրա ընկել արենայի վրա: Կրկեսի աշխատակիցներն անմիջապես օգնության են հասել նրան: Պարզվել է, որ նա ընդամենը թեթև վնասվածքներ ու կապուկներ է ստացել:
Հոուին խոստովանել է, որ անկման ժամանակ ինքը հասցրել է «մտովի հրաժեշտ տալ կյանքին», սակայն վայրէջքից հետո հասկացել է, որ «շատ լավ է զգում իրեն» և հաջորդ օրը ելույթ ունենալու պատրաստակամություն հայտնել:















