Քաղաքացին փորձում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից

13:31 • 17.05.18

Մայիսի 17-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ‹‹Աղետների բժշկության կենտրոն›› ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:

Փրկարարները կանխել են քաղաքացու (Ռ. Վ.՝ ծնված 1963թ.) ինքնասպանության փորձը. ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: