Արդարացի չէ նոր ձևավորված կառավարությունից պահանջել այնպիսի կարևորագույն խնդիրների լուծումներ,որոնց համար որոշակի ժամանակ է պետք. Դ. Սանասարյան (տեսանյութ)
Քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքացիական անհնազանդության, սակայն արդարացի չէ նոր ձևավորված կառավարությունից պահանջել այնպիսի կարևորագույն խնդիրների լուծումներ,որոնց համար որոշակի ժամանակ է պետք:
Այս մասին այսօր Օպերայի մոտ կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նա նախ հերքեց իր՝ փոխնախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրը, նշելով, որ դեռ վաղուց է հայտարարել, որ նոր ձևավորվող կառավարության կազմում չի լինելու.«Սպասենք հետագա զարգացումների»,-ասաց Սանասարյանը:
Անդրադառնալով քաղաքացիական անհնազանդությանը՝ Դավիթ Սանասարյանն ասաց՝ կարծում է, որ պետք է փակել Դատախազության, Երևանի քաղաքապետարանի շենքերի տարածքները և կոնկրետ հարցեր բարձրացնել, սակայն երբ մարդիկ այդ սլաքները ուզում են ուղղել դեպի նոր կառավարությանը, դրանք սաբոտաժի ենթարկելու կոնկրետ քայլեր են.«Խնդրում եմ զգույշ եղեք, տարբերեք, թե որ պետական մարմինների համար որ ուժերը կամ գործիչները պատասխանատվություն ունեն: Դատախազությունում ոչ մի բան չի փոխվել, Դատախազությանը մուտքը փակելը օրինաչափ է, և քաղաքացիները ցանկության դեպքում պետք է դա անեն: Երևանի քաղաքապետարանում ՀՀԿ –ն դեռևս մեծամասնություն է, և եթե քաղաքացիները կարծում են, որ քաղաքապետարանի աշխատանքը պետք է խոչընդոտեն, քաղաքացիներն իրավունք ունեն դա անելու: Քաղաքացիներն իրավունք ունեն անգամ նոր կառավարության դեմ բողոքելու, դրա մասին չէ խոսքը, այլ հարց է, արդյո՞ք արդարացի է, մի քանի օր առաջ ձևավորված կառավարությունից պահանջել այնպիսի կարևորագույն խնդիրների լուծումներ,որոնց համար որոշակի ժամանակ է պետք: Հատուկ քննչական ծառայությունը դեռևս մնում է Սերժ Սարգսյանի հենքերից մեկը, ես կարծում եմ, որ առաջիկայում այս կառույցում լուրջ փոփոխություններ կլինեն, բայց եթե քաղաքացիները ցանկանում են ՀՔԾ-ի գործունեությունը խաթարել, քաղաքացիներն ունեն այդ իրավունքը»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ քաղբանտարկյալների հարցին ևս լուծում տրվելու է, ինքն առաջարկել է իրավաբանների, փաստաբանների ու իրավապաշտպանների խումբ ստեղծել և այդ հարցին լուծում տալ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










