Մելանյա Թրամփը երիկամի վիրահատությունից հետո առաջին թվիթերյան գրառումն է արել
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մայիսի 14-ին երիկամի վիրահատություն տանելուց հետո առաջին անգամ վերադարձել է Twitter, որտեղ իր պաշտոնական էջն ունի:
Առաջին տիկինը նշել է, որ հրաշալի ինքնազգացողություն ունի ու անհամբեր սպասում է տուն վերադարձին:
Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին ու իրեն բարեմաղթանքներ հղողներին:
Հայտնի է, որ Մելանյա Թրամփը երիկամի բարորակ նորագոյացության բուժման վիրահատություն է տարել: Էմբոլիզացիայի պրոցեդուրան անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում:
Ենթադրվում է, որ 48-ամյա տիկին Թրամփը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ:
Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա վիրահատության ժամանակ հիվանդանոցում չի եղել, սակայն ավելի ուշ այցելել է կնոջը:










