Ալեքսիս Օհանյանն իր նոր բիզնեսի կայքը ներկայացրել է հայկական դրոշի գույներով (լուսանկար)

22:50 • 17.05.18

Ամերիկահայ ծրագրավորող և Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանրությանն է ներկայացրել իր նոր բիզնես նախագծի Initialized.com կայքի դիզայնը: 

Կայքի գլխավոր էջում փորսուղազգի կենդանի է պատկերված՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն երանգների ֆոնին, որը հիշեցնում է Հայաստանի դրոշի գույները:

«Ինձ դուր է գալիս initialized.com-ի նոր դիզայնը, որը մտածել են Ջենն ու նրա թիմը», - գրառել է Օհանյանը Instagram-ում, որտեղ հրապարակված լուսանկարն անիջապես գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը:

«Հայկական դրոշի գույները», «Սա հայկական դրոշն է, թե՞ դա ինձ թվում է», - մեկնաբանել են Օհանյանի հետևորդները:  

Initialized Capital ընկերությունը, որը հիմնադրվել է Ալեքսիս Օհանյանի և Հարի Թանի կողմից 2011 թվականին, ներդրումներ է կատարում ԱՄՆ-ի վենչուրային հիմնադրամներում: