Ավստրալիայում չվերթից ուշացած ուղևորը փորձել է «գրոհով վերցնել» ինքնաթիռը (տեսանյութ)
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի օդանավակայանում չվերթից ուշացած ուղևորը փորձել է «գրոհով վերցնել» ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, իմանալով իր ուշացման մասին՝ նյարդայնացած տղամարդը սկսել է ծխել օդանավակայանի շենքում, այնուհետև նետվել է դեպի թռիչքուղի տանող մոտակա մուտքը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս փորձում բացել ինքնաթիռի փակ դուռը:
Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ ուշացած ուղևորը ծեծկռտուք է սարքել օդանավակայանի աշխատակիցների հետ, որոնք փորձել են կանգնեցնել նրան: 9news պորտալի տվյալներով՝ երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են, իսկ «գրոհի ենթարկված» ինքնաթիռը թռիչքից առաջ ստուգել են ինժեներները:










