ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուս է կողաշրջվել. կան տուժածներ  (լուսանկարներ)

23:25 • 17.05.18

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում դպրոցական ավտոբուս է վթարվել: Ինչպես հաղորդում է СNN հեռուստաալիքը, ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել:

Նախնական տվյալների համաձայն՝ դպրոցական ավտոբուսը, որով երեխաներ էին երթևեկում, Մորիս շրջանում բախվել է ինքնաթափ բեռնատարին: Հայտնի է, որ տուժածներ կան, սակայն նրանց թիվը հստակ չէ:

Դեպքի վայրում աշխատում են բժիշկները: Տրանսպորտային երթևեկությունը վթարի շրջանում փակ է: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխում: