Թրամփը հրահանգել է նոր պատժամիջոցներ մշակել Ռուսաստանի դեմ՝ հրթիռների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին առաջարկներ պատրաստել Մոսկվայի կողմից Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտման առնչությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պոմպեոն պետք է աշխատի Ֆինանսների, Պաշտպանության, Առևտրի նախարարությունների, ինչպես նաև՝ Ազգային հետախուզության տնօրենի հետ:
Կոնգրեսը պահանջել է նախագահից զեկույց ներկայացնել, որտեղ պետք է լինի պայմանագրի խախտմանը հնարավոր ներգրավվածություն ունեցող ռուս պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների ծրագիրը, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանումը և ԱՄՆ բյուջետային գնումների վերաբերյալ պայմանագրերի արգելքը:
Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին՝ խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի՝ Վաշինգտոն այցի ընթացքում։










