Եղվարդի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 20 NM 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AN 678 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է՝ մինչ այդ կոտրելով ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները:
Երևանի 1-03 շտապօգնության ժամանած բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ վթարի հետևանքով չեն տուժել և հրաժարվել են բժիշկների օգնությունից։












