Ավստրալիայում զբոսաշրջիկն ընկել է 40 մետր բարձրությամբ ժայռից՝ փորձելով սելֆի անել
Արևմտյան Ավստրալիայում զբոսաշրջիկը մահացել է՝ ընկնելով 40 մետր բարձրությամբ ժայռից, երբ փորձում էր սելֆի անել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
«Զբոսաշրջիկն, ընկնելով 40 մետր բարձրությունից, բախվել է ժայռերին: Փրկարարները ծովից դուրս են բերել նրա մարմինը», - ասվում է աղբյուրի հաղարդագրության մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ երիտասարդ զբոսաշրջիկը 8 ընկերոջ հետ Պերթ քաղաքից շուրջ 415 կմ տարածություն է անցել՝ այցելելու Արևմտյան Ավստրալիայի հանրահայտ տեսարժան վայրն «Գեփ» քարափը (The Gap):
Ավստրալացին ժայռի ծայրին է մոտեցել սելֆի անելու համար: Ընկերների խոսքով՝ նա շատ ուշադիր էր, սակայն սայթաքել է:
Հայտնի է, որ այդ քարափում վերջին 45 տարում առնվազն 7 մահ է գրանցվել:










