Ռուսաստանից Գյումրիի ռուսական ռազմաբազա է մատակարարվել «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը

17:00 • 18.05.18

Զորքերի վերազինման ծրագրի շրջանակում Գյումրիի ռուսական ռազմաբազա է մատակարարվել «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը: Այդ մասին հայտնում է tvzvezda.ru-ն:

Ինչպես հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, այժմ իրականացվում են համակարգը գործի դնելու, անձնակազմին տեխնիկական բնութագրիչներին ծանոթացնելու, կայանը մարտական դրության բերելու ալգորիթմին և ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում աշխատանքին ծանոթացնելու ուղղությամբ աշխատանքներ:

«Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը նախատեսված է ՀՕՊ համակարգերի, սահմանային վերահսկողության համակարգերի, արագ արձագանքման ուժերի, քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգերի տեղեկատվական ապահովման համար: Կայանի յուրահատկությունն Անդրկովկասի բարձրլեռնային շրջանների կլիմայական պայմաններում կիրառման հնարավորությունն է: