Չեչնիայում ցանկացել են փոխել սահմանադրությունը Պուտինի համար
Չեչնիայի խորհրդարանը ՌԴ պետդումա սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել Ռուսաստանի նախագահի պաշտոնի ժամկետի մասին, հաղորդում է lenta.ru-ն:
«Երկրի զարգացման այս փուլում հասունացել է պետության նախագահի պաշտոնավարման տևողությունը մեկ անձի համար մինչև երեք ժամկետ անընդմեջ մեծացնելու անհրաժեշտությունը: Ստեղծված բարդ արտաքին քաղաքական իրավիճակի ֆոնին կարևոր է պահպանել պետական իշխանության շարունակականությունը»,- ասված է օրենքի նախագիծն ուղեկցող բացատրական տեքստում:
Մայիսի 9-ին հաղորդվել է, որ Չեչնիայի խորհրդարանը օրենքի նախագիծ է պատրաստել պետության ղեկավարի լիազորությունները երկուսից մինչև երեք անընդմեջ ժամկետ երկարաձգելու մասին:










