Անգլիայում 19-ամյա աղջիկը թաքցրել է կոկաինը բերանում և մահացել գերդոզավորումից

14:59 • 18.05.18

Երիտասարդ անգլուհին ոստիկանների կողմից իր մեքենայի զննման ժամանակ թաքցրել է կոկաինը բերանում, սակայն օրեր անց մահացել է գերդոզավորումից, գրում է lenta.ru-ն։

Ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենան, որում գտնվել են 19-ամյա Ջորջիա Կասիդին ու նրա ընկերը։ Վախեցած աղջիկը թաքցրել է մեքենայում առկա կոկաինը բերանում, ինչի շնորհիվ ոստիկաններն այն այդպես էլ չեն գտել։

Սակայն մոտ երեք ժամ անց Կասիդին նոպա է ունեցել, իսկ երեք օր անց մահացել է հիվանդանոցում։ Նրա ընկերոջը ձերբակալել են թմրանյութեր պահելու ու դրանք տարածելու կասկածանքով։

Մահացածը կաթոլիկ դպրոցի շրջանավարտ էր, դիմահարդար էր աշխատում Լիվերպուլի գեղեցկության սրահներից մեկում։

Դեպքը հետաքննող պաշտոնյան պնդել է, որ Կասիդին մահացել է «պատահականության հետևանքով» և հավելել, որ մեղավորը թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող մարդիկ են, որոնք գումար են վաստակում մարդկային ցավի, կյանքերի խորտակման ու քաոսի շնորհիվ։

 



Картинки по запросу Англичанка сумела скрыть кокаин от полиции во рту и умерла