Կրասնոյարսկում ձյուն է տեղացել
Առավոտյան Կրասնոյարսկում թեթև ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի միջինսիբիրյան վարչությանը:
«Այժմ Կրասնոյարսկում թեթև ձյուն է տեղում, սակայն գետնին ձյան ծածկույթ չկա: Ձյունն անմիջապես հալչում է: Սա նորմալ երևույթ է կտրուկ ցամաքային կլիմայի համար: Նման տեղումները նորմալ են համարվում՝ ընդհուպ հունիսի սկիզբ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիդրօդերևութաբանների համաձայն՝ նման եղանակային երևույթներ Կրասնոյարսկում գրանցվել են 2010 թվականի մայիսի 20-ին, 2016 թվականի մայիսի 19-ին և 2013 թվականի հունիսի 4-ին:
Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ այժմ քաղաքի կենտրոնական մասում այլևս ձյուն չի տեղում. տեղումները տեղափոխվել են հյուսիս-արևմտյան միկրոշրջաններ:










