Երիտասարդ իսպանացին սխալ ախտորոշման պատճառով զրկվել է ձեռքերից և ոտքերից

20:47 • 18.05.18

Իսպանիայի բնակիչ Դեվիդ Մորանան զրկվել է ձեռքերից և ոտքերից այն պատճառով, որ բժիշկը չի կարողացել ճիշտ ախտորոշել նրա հիվանդությունը:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, 24-ամյա տղամարդը ջերմություն է ունեցել և ցավ՝ ծնոտի հատվածում: Բժիշկն այդ գանգատները մրսածության պատճառ է համարել և հիվանդին տուն ուղարկել:

Ավելի ուշ իսպանացին փսխումներ է ունեցել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 39 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ դեմքին շագանակագույն բծեր են հայտնվել: «Ես ինձ ահավոր էի զգում, ոտքերս սաստիկ ցավում էին, ասես ցրտահարված լինեին: Ես հանեցի գուլպաներս և տեսա, որ շագանակագույն բծեր կան նաև ոտքերիս վրա», - պատմել է Մորանան:

Վերջինս վերադարձել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ մենինգիտ են ախտորոշել: Նրա կյանքը փրկելու համար բժիշկներն ստիպված էին անդամահատել ձեռքերն ու ոտքերը:

Այժմ Մորանան դրամահավաք է իրականացնում պրոթեզներ ձեռք բերելու համար: