Մարիուպոլում հարբած տղամարդը վրեժ լուծելու համար այրել է կրպակը՝ ներսում գտնվող վաճառողի հետ միասին
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հարբած տղամարդն այրել է քաղաքի առևտրի կրպակներից մեկը՝ ներսում գտնվող կին վաճառողի հետ միասին։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, դեպքը տեղի է ունեցել լույս մայիսի 9-ին։
Կասկածյալը 36-ամյա տեղի բնակիչ է, նա ալկոհոլի ազդեցության տակ վիճել է կրպակի վաճառողուհու հետ և վրեժ լուծելու նպատակով կրակի տվել կրպակը։
Կինը լուրջ այրվածքներ է ստացել, նա գտնվում է հիվանդանոցում։
Հանցագործի ձերբակալությունից հետո քննիչը խնդրել է դատարանին որպես նախնական խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն մերժում է ստացել։ Տղամարդու նկատմամբ տնային կալանք է սահմանվել։
Դատախազությունը բողոքարկել է որոշումն ու արդյունքում շահել։ Այժմ հանցագործին սպառնում է 3-ից մինչև 10 տարվա ազատազրկում։










