«Ավելի խելամիտ չէ՞ր լինի հրեաների պետություն ստեղծել Գերմանիայի տարածքներում». Ժիրինովսկի

15:51 • 18.05.18

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին աշխարհաքաղաքական խնդիրների առնչությամբ Ուկրաինան համեմատել է Իսրայելի հետ, գրում է regnum.ru-ն:

«Ինչո՞ւ են Իսրայելը ստեղծել Մերձավոր Արևելքում: Ավելի խելամիտ չէ՞ր լինի հրեաների պետություն ստեղծել Գերմանիայի տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում փոխանցվել են Լեհաստանին: Դա կլիներ նաև գերմանացիներին ի պատասախան՝ «դուք ոչնչացրիք հրեաների մի մասին, ահա նրանք կապրեն ձեր հողերում»: Եվ Եվրոպայում հրեաներն ավելի ապահով կլինեին: Բայց խնդիրը մարդկանց բարեկեցությունը չէր, այլ Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահրելը: Այնտեղ կա նավթ և գազ, և բոլոր ժողովուրդները պատմականորեն թշնամություն են արել, բայց հարկավոր էր պատրույգ, ինչն էլ ստեղծեցին»,- ասել է Պետդումայի պատգամավորը:

Նա նշել է, որ Ուկրաինան նույնն է, բայց Ռուսաստանի հետ սահմանին:

«Այդ արհեստական երկրի գոյության միակ նպատակը Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելն է»,- ասել է Ժիրինովսկին: