Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը

20:45 • 19.05.18

Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այո,ճիշտ է,ցավոք այսօր Գրետա մայրիկը մաhացել է»,-ասաց Մարուքյանը։

 Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր:

ԵԿՄ գրասենյակից Tert.am-ին հայտնեցին,որ հոգեհանգիստը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի հայրական տանը՝ Արարատի մարզի Արարատ գյուղում (նախկին Դավալու), ժամը 18։00-ին։

Գրետա մայրիկի մահվան պատճառն առողջական խնդիրներն են եղել։