Աղքատության կրճատում, աշխատավարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. քաղաքացիների ակնկալիքները նոր կառավարությունից (տեսանյութ)

21:57 • 19.05.18

Աղքատության կրճատում, աշխատավարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. քաղաքացիներն ակնկալում են, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջնային հենց այս խնդիրներով կզբաղվի:

«Սպասում ենք, որ լավ է լինելու: Այնուամենայնիվ, հին կառավարությունից լավ կկառավարեն նորերը: Կարծում եմ՝ առաջնային պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը, հավասարությունը»,- Tert.am-ի հարցման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներն ասում են, որ չեն սպասում, թե ամեն հարց միանգամից կլուծվի, բայց աղքատությունը գոնե ինչ-որ չափով կրճատվի, աշխատավարձերի բարձրացում լինի և նոր աշխատատեղեր ստեղծվեն:

«Ես շատ մեծ սպասելիքներ ունեմ: Հուսով եմ՝ աշխատավարձերը կվերանայվեն և աղքատության մակարդակի կրճատում կլինի: Առաջնային է, որ մեր ժողովուրդը լավ ապրի»,- նշեց մեկ այլ քաղաքացի:


Մանրամասները՝ տեսանյութում: