«Հայաստանն Ուկրաինա չէ, իսկ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ժողովրդական առաջնորդի հետ». քաղաքագետ Սերգեյ Կուրղինյան

10:49 • 19.05.18

Ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը մեկնաբանել է ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը 2014 թվականի ուկրաինական «Մայդանի» հետ համեմատությունները:

«Չի կարելի ասել, որ Հայաստանում և Ուկրաինայում ընդդիմադիր ցույցերը նման են իրար: Եթե Հայաստանում հայտնվեին հակառուսական կարգախոսներ կամ դրանց մասին ակնարկ, ապա մասնակիցների թիվը կկրճատվեր մոտ երեք անգամ, գուցեև՝ ավելի: Հայաստանում չկա նաև լուրջ ծայրահեղ ազգայնական ուժ»,- գրել է Սերգեյ Կուրղինյանը zavtra.ru կայքում իր հեղինակային բլոգում:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ՀՀ նոր ղեկավարության հետ, որն ունի ժողովրդի աջակցությունը և գիտակցում է իր երկրի ազգային շահերը:

«Նոր ազգային առաջնորդները պետք է իրենց ինքնուրույն դրսևորեն, նրանք չեն կարող լինել միայն մեր «խամաճիկները», նրանք պետք է ուժեղ հենարան ունենան սեփական հասարակությունների ներսում»,- գրել է Կուրղինյանը:


Կարող եք կարդալ նաև՝

Ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի «թավշյա հեղափոխությանը». Foreign Affairs