Հրդեհ՝ Բաղրամյան-Սարյան խաչմերուկում (տեսանյութ)

10:32 • 19.05.18

Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում: Սարյան-Բաղրամյան խաչմերուկում՝ բնակելի շենքի հարևանությամբ, վառվում է սննդի կետը:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին հրշեջ փրկարարները, այս պահին աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու համար:

Բաղրամյան-Սարյան խաչմերուկում ճանապարհային երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ծառայողները: