Հրվ. Կորեայում ձերբակալված հյուսիսկորեացիները խնդրել են չուղարկել իրենց հետ՝ Հս. Կորեա
Հարավային Կորեայի զինծառայողները հարավկորեական տարածքային ջրերում ձերբակալել են Հյուսիսային Կորեայի 2 քաղաքացու, ձերբակալված հյուսիսկորեացիները հայտարարել են ապաստան ստանալու ցանկության մասին։
«Ռոնհապ» գործակալության տվյալների համաձայն՝ հարավկորեացի զինվորականները ոչ մեծ նավակը նկատել են Փենոնդո կղզուց ոչ հեռու։ Նավակում գտնվել է Հյուսիսային Կորեայի 2 քաղաքացի, նրանցից մեկը՝ զինծառայող։ Նրանք երկուսն էլ Հս. Կորեա չվերադառնալու և Հարավային Կորեայում ապաստան ստանալու ցանկություն են հայտնել։
Գործակալությունն ընդգծում է, որ փախուստի տվյալ դեպքը Հս. Կորեայից առաջինն է ապրիլի 27-ին Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպումից հետո, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը հասնելու ձգտման մասին։










