Լոս Անջելեսում անհայտ անձը սպանել է Mercedes Benz ավտոմեքենայի մեջ գտնվող 42-ամյա հայի
ԱՄՆ ոստիկանությունը պարզել է Լոս Անջելեսի Սան Վալի թաղամասում ավտոմեքենայի մեջ սպանված տղամարդու ինքնությունը, հաղորդում է Los Angeles Daily News-ը: Սպանվածը Լոս Անջելեսի բնակիչ 42-ամյա Հովհաննես Քալփաքչյանն է:
Նա սպանվել է անհայտ անձի կրակոցից, երբ գտնվել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայում:
Մայիսի 15-ի երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում տեղի ունեցած սպանությունը ցնցել է որպես հանգիստ բնութագրվող թաղամասի բնակիչներին:
Բնակիչները հայտնել են, որ 5-7 կրակոց են լսել, որոշ բնակիչներ նշել են, որ կարծել են, թե հրավառություն է:
Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի ականատեսներ չեն եղել:










