Պուտինը Մերկելին ծաղկեփունջ է նվիրել (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Սոչիում իր նստավայրի մուտքի մոտ և նրան ծաղկեփունջ նվիրել, հայտնում է rbc.ru-ն:
Ռուսաստանի նախագահի հետ միասին Գերմանիայի կանցլերին է դիմավորել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Գերմանիայի կանցլերը շնորհավորել է վարչապետին պաշտոնին նշանակվելու առթիվ և նրան հաջողություն մաղթել: Այնուհետև նա և Պուտինը հեռացել են բանակցությունների:
Ավելի վաղ Մերկելը հայտնել է հանդիպման թեմաները: Նա հայտնել է, որ հույս ունի քննարկել իրանական գործարքը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը: Նա ընդգծել է, որ այցը կապված չէ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների հետ:










