Մեծ Բրիտանիան պատրաստվում է արքայազն Հարիի հարսանիքին, հայտնի են դարձել հարսի ու փեսայի տիտղոսներն ամուսնությունից հետո (ուղիղ միացում, լուսանկարներ)

12:33 • 19.05.18

Մեծ Բրիտանիան պատրաստվում է օրվա գլխավոր իրադարձությանը՝ արքայազն Հարիի հարսանյաց արարողությանը։ Իսկ մինչ այդ արդեն հայտնի են դարձել հարսի ու փեսայի տիտղոսներն ամուսնությունից հետո։ Ինչպես հայտնում է Քենսինգթոնի պալատը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, ամուսնությունից հետո կստանան Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։


Այսօր կայանալիք պսակադրության արարողությունը սկսվելու է երևանյան ժամանակով ժամը 15.00-ին, Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռում։


Օրերս հաղորդվել էր, որ հարսնացուին դեպի խորան է ուղեկցելու սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մարքլի հայրը ներկա չի լինելու։ Տեղեկությունը տարածել էր Քենսինգթոնյան պալատը:


«Միսս Մեգան Մարքլը խնդրել է Նորին գերազանցություն Ուելսի արքայազնին պսակադրության օրն իրեն դեպի խորան ուղեկցել: Ուելսի արքայազնը հաճույքով կուղեկցի միսս Մարքլին»,-ասվում է Քենսինգթոնյան պալատի հայտարարությունում:

Ավելի վաղ Մարքլը նշել է, որ իր հայրը ներկա չի լինի պսակադրությանը՝ սրտի հիվանդության պատճառով:


 

 

Բրիտանական այլ լրատվամիջոցներ նույնպես լուսաբանում են պատրաստությունները։

 

Մատուռը, որտեղ կայանալու է պսակադրության արարողությունը

 

Փողոցը՝ սպասելիս

 

Հյուրերը