Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը դեռ ավարտված չէ. Լավրով
Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը դեռ ավարտված չէ, իսկ ռազմական ներկայությունն այնտեղ կպահպանվի այնքան, մինչև դրա կարիքը չունենան Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Clarin արգենտինական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է tvzvezda.ru–ն:
Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ զինվորականներն այնտեղ են գտնվում 2015 թվականից ի վեր՝ Սիրիայի կառավարության հրավերով, որը «դիմել էր Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում օգնության, ինչպես նաև ճգնաժամի քաղաքական կարգավորման համար պայմաններ ստեղծելու հարցով»:
Նրա խոսքով՝ դրված գրեթե բոլոր խնդիրները կատարվել են:
«Սիրիայում մեր երկրի ներկայությունը կպահպանվի այնքան, մինչև դրա կարիքն ունի Սիրիայի ղեկավարությունը և բարեկամ սիրիացի ժողովուրդը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:










