Սոցցանցի օգտատերերը համեմատել են Թրամփի երդմնակալության և արքայական հարսանիքի ժամանակ փողոցում հավաքված բազմությունը (լուսանկար)
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում այսօր Մեծ Բրիտանիայի թագավորական հարսանիքն է, որը նաև համացանցում ամենից շատ քննարկվող թեմաներից է:
Ինչպես հայտնում է BBC-ն, Սասեքսի դուքսի և դքսուհու պսակադրությանը ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են հետևել: Բացի այդ հազարավոր մարդիկ հավաքվել էին Վինձորյան ամրոցի հարակից տարածքում՝ ականատեսը լինելու արքայական հարսանիքին:
Սոցցանցի օգտատերերը համեմատություններ են կատարել նրանց հարսանիքը դիտելու համար հավաքված բազմության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ փողոց դուրս եկած մարդկանց միջև:
Ինչպես ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին այն ժամանակ, դա ամենամեծ բազմությունն էր, որը երբևէ ականտես է եղել նախագահի երդմնակալությանը: Համեմատելով Վինձոր ամրոցի մոտ հավաքված մարդկանց շարասյան հետ՝ BBC-ն այն աննշան է նկարագրում: 











