Մելանյա Թրամփը երիկամի վիրահատությունից հետո Սպիտակ տուն է վերադարձել

12:29 • 20.05.18

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մայիսի 14-ին երիկամի բարորակ նորագոյացության բուժմանն ուղղված վիրահատությունից հետո Սպիտակ տուն է վերադարձել, հայտնում է Al Arabiya-ն:

Քառասունութամյա առաջին տիկնոջ մամուլի խոսնակը մանրամասնել է, որ նրա ինքնազգացողությունը շատ լավ է:

Օրերս տիկին Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում շնորհակալություն էր հայտնել հոսպիտալացման ժամանակ իրեն աջակցություն հայտնած բոլոր մարդկանց:

Հավելենք, որ էմբոլիզացիայի պրոցեդուրան անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում: Հայտնի է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների: