Հռոմի պապն իմաստություն է խնդրել Վենեսուելայի համար

17:40 • 20.05.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իմաստություն է խնդրել Վենեսուելայի համար, որտեղ այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Խնդրում եմ, որ Սուրբ ոգին իմաստություն տա Վենեսուելայի ամբողջ ժողովրդին՝ դեպի խաղաղություն և միասնություն տանող ճանապարհը գտնելու համար: Աղոթում եմ բանտարկյալների համար, որոնք երեկ մահացել են բանտում տեղի ունեցած ապստամբության ժամանակ», - ասել է Հռոմի պապը:

Նշվում է, որ Հռոմի պապը նաև աղոթել է Մերձավոր Արևելքում երկխոսության ու հաշտեցման համար: