Ինքնասպանության փորձ Ջերմուկում. քաղաքացին սպառնում է ցած նետվել կամրջից
Մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11:58-ին բարեկամների օգնությամբ կանխվել է Ա. Ա.-ի (1984 թ.) ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին:










