Եթե ՀՀԿ-ի հետ փոխկապակցված մարդիկ անօրինականություններ են կատարել՝ պատասխանատվության կկանչվեն. Գագիկ Մելիքյան (տեսանյութ)

21:49 • 22.05.18

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հորդորում է կոռուպցիոն սխեմանները չփոխկապակցել որևէ  ուժի հետ, քանի դեռ իրավապահները այդ խնդրով կզբաղվեն: Ըստ նրա՝ իրավապահները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց ովքեր, որ տնտեսական գործունությունը իրականացրել են օրենքի կոպիտ խախտումներով:

«Կարծում եմ, որ իրավապահներն այս բնագավառում լուրջ անելիքներ ունեն: Քննություն չի եղել,անուններ չեն հրապարակվել, երբ, որ անուններ կհրապարակեն, քննության արդյունքներում կտեսնենք փոխկապակցված անձինք, եթե անօրինական գործողություններ են իրականացրել, նույնպես պատասխանատվության կկանչվեն»,-շեշտեց նա:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում  նախատեսվող  փոփոխություններին, որոնցով, հավանաբար, բացառվելու է ռեյտինգային ընտրակարգը, Գագիկ Մելիքյանը ասաց , որ մինչև նախագիծը պատրաստ չլինի, մեկնաբանություններ չի կարող տալ, տեղին չէ:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա  պատգամավորը ասաց, որ իրենց օրակարգում նման հարց այս պահին չկա, բայց դա չի ենթադրում, որ ռևանշի են ձգտում.

«Ռևանշը մեր համար բացառված է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով մարզպետների  սպասվող փոփոխությանը՝ Մելիքյանն ասաց, որ ՀՀԿ-ն այդպիսով վերահսկողական լծակ չի կորցնում, քանի որ մարզպետներն ավելի շատ  պատասխանատվություն են կրում:


Մանրամասները՝տեսանյութում:



Անի Գևորգյան