«Ռուսական երկաթուղիներ»-ն առաջարկել է 1 տարով «սև ցուցակում» ներառել անկարգապահ ուղևորներին
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունն առաջարկել է մի տարով «սև ցուցակում» ներառել անկարգապահ ուղևորներին, այնուհետ չեղարկել սահմանափակումները: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:
Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկներն արդեն պատրաստ են, սակայն պետք է դեռ մշակվեն:
«Երբեմն երկաթուղային տրանսպորտը տեղաշարժվելու միակ միջոցն է, և մարդն այլընտրանք չունի: Այս դեպքում փոխադրողը չի կարող մերժել ուղևորին: Այսպիսի բաները պետք է որոշել օրենքով սահմանված կարգով», - պարզաբանել է Բելոզյորովը:
Նշվում է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ում դեռ չեն կարող անվանել այս միջոցի կիրառման ամսաթիվը:










