Վարչապետը ԿԳ փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են ԿԳ նախարարի տեղակալներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հովհաննիսյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արևիկ Անափիոսյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,-գրված է վարչապետի մեկ այլ որոշման տեքստում։










