Բաշկորտոստանում տրակտորը վրաերթի է ենթարկել արևածաղկի դաշտում քնած կնոջը
Բաշկորտոստանի գյուղացիական տնտեսություններից մեկի մեխանիզատորն աշխատանքի ընթացքում տրակտորով վրաերթի է ենթարկել արևածաղկի դաշտում քնած կնոջը: Այս մասին հայտնում է «Башинформ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ ստացած վնասվածքների հետևանքով կինը մահացել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 16-ին, սակայն դին հայտնաբերվել է մայիսի 18-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ 43-ամյա կինը հարբած է եղել և քնով է անցել դաշտում: Տրակտորավարը չի նկատել՝ ինչպես է անցել կնոջ վրայով:
Այժմ անցկացվում է նախաքննական ստուգում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:










