Ինդոնեզիայում Մերապի հրաբուխը 3,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզական Ճավա կղզում Մերապի հրաբուխը երեքշաբթի առավոտյան 3.500 մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, իրականացվում է բնակչության տարհանում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերապի հրաբուխը մայիսի 11-ին 5,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
Հաղորդվում է, որ երկուշաբթի օրվանից գրանցվել է հրաբխի չորս ժայթքում: Ժայթքման հետևանքով գրանցվել է «մոխրի անձրև», որը նկատվել է Սլեման և Կլատեն շրջաններում:
Մերապին Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխն է:









![]()










