Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի անդամները հայ պատգամավորին զրկել են մանդատից (լուսանկարներ)

16:46 • 22.05.18

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի անդամները մանդատի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկել են պատգամավոր Արմեն Կարապետյանի լիազորությունների վայր դրման հարցը, տեղեկացնում է e1.ru կայքը:

«Մինչ ես Հայաստանում էի, գործընկերներս ինքնագլուխ ձևով մանդատի հարցերով հանձնաժողովի նիստ են նշանակել՝ որոշելով, որ ինձ պետք է զրկեն մանդատից: Բայց ինչպե՞ս, այդպես չի լինում: Եթե ընտրողներս այստեղ գային ու ասեին, որ ինձ չեն վստահում, այդ դեպքում առանց որևէ խնդրի, սեփական կամքիս համաձայն դիմում կգրեի: Իսկ այն, ինչ այստեղ է կատարվում, սանձարձակություն է»,-ասել է Կարապետյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Արմեն Կարապետյանի լիազորությունների վաղաժամ վայր դրման օգտին քվեարկել է 42 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահ՝ նույնպես մեկը: Օրենսդիրների նման քայլը պայմանավորված է այն փաստով, որ եկամտի մասին հայտարարագրում Կարապետյանը չի նշել երկու երեխայի անունով գրանցված ունեցվածքի մասին:

 

«Что творится здесь, это беспредел!»: Армена Карапетяна лишили полномочий депутата

«Что творится здесь, это беспредел!»: Армена Карапетяна лишили полномочий депутата

«Что творится здесь, это беспредел!»: Армена Карапетяна лишили полномочий депутата