Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի մոտ. պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներին

11:08 • 22.05.18

Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների աջակիցների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց:

Ցուցարարները «Ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա ծռերին» գրությամբ պաստառ են պահել:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ կալանավորներին ազատ արձակելու պահանջով:

Բողոքի ակցիան շարունակվում է:

Նշենք, որ ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ գործը դատարանում է, ընթանում է դատաքննություն: