Կիևի դատարանը կալանքի տակ է թողել Գերագույն ռադայի Նադեժդա Սավչենկոյին
Կիևի Վերաքննիչ դատարանը մայիսի 22-ին որոշում է կայացրել կալանքի տակ թողնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, համապատասխան վճիռը կայացրել է դատավորների կոլեգիան:
Նրանք որոշել են, որ պաշտպանությունը բավականաչափ փաստարկներ չի ներկայացրել պատգամավորի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
Սավչենկոն հայտարարել է, որ կշարունակի հացադուլը՝ ի նշան իրեն կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքի:
Ինչպես նշվում է, մի քանի տասնյակ մարդիկ էին ժամանել դատարան՝ աջակցելու Սավչենկոյին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները մարտի 22-ին ձերբակալել են Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին՝ Կիևում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով:










