Իսրայելի անվտանգության հարցերով նախարարական կոմիտեն իր նիստն անցկացրել է ստորգետնյա բունկերում
Իսրայելի անվտանգության հարցերով նախարարական կոմիտեն վարչապետ Բինյամին Նեթանյահուի ու բարձրաստիճան նախարարների մասնակցությամբ նիստն անցկացրել է Երուսաղեմում գտնվող ստորգետնյա պաշտպանված թաքստոցում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, թաքստոցն առաջին անգամ Անվտանգության հարցերով նախարարական կոմիտեի կողմից օգտագործվել է 2011թ.` ազգային ճգնաժամի սցենարի քննարկման համար:
Աղբյուրը նկատում է, որ նիստը բունկերում անցկացնելու որոշումը կայացվել է վերջին շրջանում Իրանի հետ խիստ լարված հարաբերությունների և պարբերաբար պատերազմի մասին հնչող սպառնալիքների ֆոնին:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ նիստը թաքստոցում անցկացնելու նախաձեռնությունը վարչապետինն է, քանի որ նա ցանկանում է բացառել գաղտնալսման ու տեղեկության անցանկալի արտահոսքի հավանականությունը:










