Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը վերջին 5 տարում ավելացել է ավելի քան 2 անգամ

14:23 • 23.05.18

Վերջին 5 տարում մոտ 5 անգամ աճել է Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների (2017 թվականին՝ 376 863 մարդ, 2012 թվականին՝ 79 375 մարդ) և ավելի քան երկու անգամ՝ Հայաստանի քաղաքացիների թիվը (2017 թվականին՝ 232 247 մարդ, 2012 թվականին՝ 90 549 մարդ): Այդ մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ին:

Ղրղզստանը և Հայաստանը զբաղեցնում են ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում աշխատողների թվաքանակով առաջին և երկրորդ տեղերը: Այնուհետև հաջորդում են Բելառուսը (2017 թվականին՝ 124 633 մարդ) և Ղազախստանը (2017 թվականին՝ 88 202 մարդ):

Կայքը նշում է, որ ԵԱՏՄ-ն միության անդամ երկրների քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիների հետ հավասար աշխատանքային իրավունքներ է ընձեռում: