ԵՄ-ը 2019 թվականին Թուրքիային լրացուցիչ 1,5 միլիարդ դոլար կտրամադրի ներգաղթյալներին օգնության համար

18:41 • 23.05.18

Եվրամիությունը 2019 թվականին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային ներգաղթային ճգնաժամի դեմ պայքարելու համար:

Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հաջորդ տարվա բյուջեի նախագծում, հաղորդում է ТАСС-ը:

«Հատկացնել լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո Թուրքիայում փախստականներին օգնության տրամադրման համար Սիրիայից և այլ վայրերից փախստականներին սննդով, կրթությամբ և տնով ապահովելու համար»,- նշված է փաստաթղթում:

Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում Անկարային կհատկացվի 500 միլիոն եվրո ներգաղթային ճգնաժամի դեմ պայքարի համար, ինչպես խոստացվել է ավելի վաղ: