Զախարովան ասել է՝ ինչ ազդեցություն կունենա ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը երկրի բնակիչների վրա

17:22 • 23.05.18

ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը բացասաբար կազդի շարքային ուկրաինացիների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավալի է, որ Կիևի այդ ակնհայտորեն քաղաքական գործողություններից կտուժեն Ուկրաինայի շարքային քաղաքացիները, որոնց՝ կազմակերպությունից դուրս գալը ներկայացվում է բաղձալի նպատակին՝ ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհին առաջ ընթանալու միակ հնարավորություն: ԱՊՀ-ն ոչ մի կերպ չի խանգարել ուկրաինական կողմին ակտիվ զբաղվել այդ հարցով: Հակառակը, մեր կարծիքով, կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համագործակցության ռեսուրսները միայն ուժեղացրել են կամ կարող էին ուժեղացնել երկրի ներուժը, կամրապնդեին նրա տնտեսությունը, կօգնեին կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն ներկայիս ուկրաինական իշխանություններն ըստ երևույթին այդ հանգամանքն ուշադրության չեն արժանացնում՝ ղեկավարվելով ուկրաինական իրադարձությունների ռազմավարությունը մշակողների աշխարհաքաղաքական ծրագրով՝ ամբողջությամբ խզել Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ Ուկրաինայի կապերը»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է կառավարությանը սկսել ԱՊՀ կանոնադրական մարմիններից Ուկրաինայի դուրս գալու գործընթացը և «վերջնականապես փակել» Մինսկում համապատասխան ինստիտուտներում ուկրաինական ներկայացուցչությունը: