Տեղի ուենցավ Կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված էր 20 հարց

10:53 • 24.05.18

Մեկնարկել է ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնցից 12-ը չզեկուցվող են: 

Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու են «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մաքսային մարմինների կնիքների և դրոշմահետքերի տեղադրման կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին և այլ հարցեր:

Նիստի օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Կառավարության նիստին հետևե՛ք Tert.am-ի առցանց ուղիղ հեռարձակմամբ: