ԱԺ-ում ՀՅԴ-ական Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

16:28 • 24.05.18

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կայացավ հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում 2 հարց կար:

ԿԸՀ նիստի օրակարգում էին «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը:

Հարցերից մեկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ ԱԺ նախագահի համապատասխան գրություն են ստացել, ըստ որի՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, նախատեսվում է դադարած համարել ՀՅԴ-ական Արմեն Բաբայանի լիազորությունները: Այսպիսով, նրա փոխարեն մանդատ կստանա ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյան:

Օրակարգի երկրորդ հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի փոխարեն Ավագանիում կընդգրկվի Նելլի Ղարդյանը, իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին Ավագանու «Ելք» խմբակցությունում կփոխարինի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: