Տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը (տեսանյութ)

15:59 • 24.05.18

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում մեկնարկեց հանձնաժողովի արտահերթ նիստը: 

ԿԸՀ նիստի օրակարգում են «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում» հարցերը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: