Բողոքի ակցիա՝ Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին

12:30 • 24.05.18

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին:

Ակցիայի մասնակիցները Վճռաբեկ դատարանի մոտ վանկարկում են «Միասի՛ն կառուցենք նոր Հայաստանը, Հայաստանն առանց քաղբանտարկյալների»:

«Ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ շատ մարդիկ կան, որոնք անիմաստ գտնվում են կալանավայրերում: Այս ամեն ինչը պետք է վերջ ունենա»,- հայտարարեց ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: