Կանադայում տղամարդը ներխուժել է օտար մարդկանց տուն, գինի խմել ու դաշնամուր նվագել

13:36 • 24.05.18

Կանադայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը ներխուժել է օտար մարդկանց տուն և գինի խմել ու դաշնամուր նվագել այնտեղ, գրում է lenta.ru կայքը։

Դեպքը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում։ Ոստիկանություն ահազանգ է ստացվել հարևաններից, որոնք արթնացել երաժշտության բարձր ձայնից։

Քննությունը պարզել է, որ տղամարդը ներթափանցել է տուն, խմել սառնարանում գտնվող մեկ շիշ գինին, իսկ հետո սկսել դաշնամուր նվագել։ Երաժշտության ձայներն այդ պահին խանգարել են երկրորդ հարկում գտնվող բնակիչներին։

33-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա ստիպված կլինի դատարանի առաջ կանգնել հունիսին։ Արդեն հայտնի է, որ նրան մեղադրանք է առաջադրվել մասնավոր սեփականության անձեռնմխելիության խախտման ու տուն ներթափանցելու համար։